«Ֆուլհեմի» ֆուտբոլիստը ձերբակալված է

Նա մեղադրվում է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ

Անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Աբուբաքար Կամարան ձերբակալվել է ակումբի մարզաբազայում: BBC-ի հաղորդմամբ ֆուտբոլիստը մեղադրվում է ակումբի աշխատակիցներից մեկին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որի հետ վիճաբանություն է ունեցել:

Ակումբից հայտնում են, որ Կամարան հեռացվել է ակումբում որեւէ գործունեությունից:

«Ակումբը շնորհակալ է մայրաքաղաքային ոստիկանությանը արագ արձագանքման եւ գործողությունների համար: Հետագայում մենք զերծ կմնանք մեկնաբանություններից, բայց լիարժեք կհամագործակցենք հետաքննության եւ դատաքննության հետ հանուն աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման»,- ասվում է «Ֆուլհեմի» հայտարարությունում: