Արեստովիչը հայտնել է, թե երբ Ուկրաինան կարող է տոնել հաղթանակը

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, թե երբ կարող է Ուկրաինան տոնել հաղթանակը։

«Ապրիլի վերջ - մայիսի սկիզբ: Կարծում եմ՝ նման միջանկյալ հաղթանակ կլինի, երբ հասկանանք, որ հաղթում ենք նրանց, և նրանք «կոտրվում» են»,- ասել է Արեստովիչը։

Ըստ Արեստովիչի՝ սրանով գուցե ռազմական գործողություններն ամբողջովին չդադարեն, սակայն բոլորին պարզ կլինի, որ սա կտանի իրենց (Ռուսաստանի, խմբ․) ռազմական գործողությունների ավարտին։