ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կհասցնի 1 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Աննալենա Բերբոկը։
Նրա փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը կապահովի, որ գերմանական ընկերություններից սպառազինությունների պատվերներն արագ իրականացվեն:
Բուրբոքը նաև ասել է, որ զենքի մատակարարման ժամկետների և կոնկրետ տեսակների մանրամասները չեն հրապարակվի անվտանգության նկատառումներից ելնելով, մասնավորապես՝ ՌԴ-ի կողմից հնարավոր ռմբակոծման վտանգը։
0Comments