Ուկրաինայի իշխանությունները որոշել են ԱՊՀ շրջանակում մի քանի համաձայնագրերից դուրս գալ, հաղորդում է ՏԱՍՍ–ը:
Ուկրաինայի Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության տվյալներով՝ Կիեւը դադարեցրել է «Տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին» (1992 թվականի հունիսի 26), «Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» (1993 թվականի սեպտեմբերի 23) եւ «Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում համագործակցության մասին» (1992 թվականի մայիսի 15) պայմանագրերի գործողությունները:
Հաղորվում է, որ դուրս գալու պատճառը ԱՊՀ շրջանակում միջազգային առեւտրի ոլորտում պայմանագրերի առանձին նորմերի հետ երկրի պարտավորությունների անհամատեղելիություն է:
0Comments