Շոլցը G7-ի երկրների ղեկավարներին հրավիրել է Բրյուսելում հանդիպման

Մանրամասներ
ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «յոթնյակի» մնացած երկրների ղեկավարներին հրավիրել Է Բրյուսելում հանդպման՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովների հարթակներում, որոնք տեղի կունենան հաջորդ հինգշաբթի օրը: Մարտի 18-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին հաջորդ հինգշաբթի օրը հրավիրել Է Բրյուսելում հանդիպման»,- մեջբերում Է գործակալությունը նախարարների կաբինետի ներկայացուցչի խոսքը:

«Հանդիպումը ներառված Է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովներում» եւ «կծառայի կարծիքների փոխանակման հրատապ հարցերի, մանավորապես, Ուկրաինայի իրադրության շուրջ»:

Մարտի 24-ին կկայանա ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողով: Ինչպես հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հանդիպման գլխավոր խնդիրը միասնության ապահովումն Է Ուկրաինային օգնություն ցույց տալու եւ Ռուսաստանի գործողությունների պատասխանի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: