
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մարտի 17-ին հայտնել է, որ Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությանը հրամայվել է օրական մինչև 300 զինյալ ուղարկել Ուկրաինա։ Ըստ այդմ՝ վարձկանների առաջին խումբը Ռուսաստան է մեկնել մարտի 15-ին, գրում է korrespondent.net-ը:
Ներկայում Ուկրաինայի հետախուզությունը գիտի ուղարկված 150 սիրիացու մասին։ Հետախուզության տվյալներով՝ շուտով Սիրիայից զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ կտեղափոխվեն Բելառուս և Ռուսաստան՝ ռուսական ուժերին աջակցելու համար։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 000 մարտիկ, որոնք պետք է կռվեն Ուկրաինայի դեմ։
0Comments