Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյկոբ Սալլիվանը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի խոսնակ Եվգենի Անոշինը։ Նա ընդգծել է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
ԱՄՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «Պարոն Սալլիվանը հստակ շարադրել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը և ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թեւը՝ շարունակելով մեր դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համակարգումը: Պարոն Սալլիվանը գեներալ Պատրուշևին ասել է, որ եթե Ռուսաստանը լրջորեն է վերաբերում դիվանագիտությանը, ապա պետք է դադարեցնի հարձակումները ուկրաինական քաղաքների վրա: Պարոն Սալլիվանը նաև զգուշացրել է գեներալ Պատրուշևին Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու Ռուսաստանի ցանկացած հնարավոր որոշման հետևանքների մասին»:
0Comments