Սա խուլիգանություն է. Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը

Մանրամասներ
ա

Առաջին ալիքում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը Կրեմլի օրակարգին չի վերաբերում, դա խուլիգանություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ինչ վերաբերում է այս աղջկան, ապա սա խուլիգանություն է: Ալիքը և պատասխանատուները զբաղվում են դրանով: Դա մեր օրակարգին վերաբերող հարց չէ»,- ասել է նա։