Եվրոպան պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարման ցանկացած սցենարի: Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Վերսալում ԵՄ արտահերթ գագաթնաժողովից առաջ։
«Հարցը մնում է, թե արդյոք Ռուսաստանը ինչ-որ պահի ճնշում կգործադրի և կօգտագործի գազի մատակարարումները որպես լծակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի մատակարարումները, բայց մենք չգիտենք մինչև երբ և ինչ պայմաններով», - ասել է նա:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան այսօր ավելի քիչ է կախված Ռուսաստանից գազի մատակարարման հարցում, սակայն Եվրոպան կախված է ներկրվող գազից, այդ թվում՝ 40%-ը՝ Ռուսաստանից գազի մատակարարումներից։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիներին գների բարձրացումից։
«Մեր նպատակը կարճաժամկետ հեռանկարում մեր քաղաքացիներին և բիզնեսին պաշտպանելն է թանկացումներից», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան ավելի վաղ որոշել էր սառեցնել գազի գները սպառողների համար մինչև 2022 թվականի վերջ։
0Comments