![ա](/sites/default/files/inline-images/%D5%A6%D5%A5%D5%AC%D5%A5%D5%B6%D5%BD%D5%AF%D5%AB%20%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%BD-.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում երկիրն արդեն անցել է շրջադարձային կետը։ Նրա խոսքով՝ առջևում միայն հաղթանակի ճանապարհն է, գրում է rbc.ua-ն՝ նախագահի թարմ տեսաուղերձին հղումով։
«Անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրենք մեր հողը, բայց կարելի է ասել, որ դա կանենք։ Որովհետև մենք դրան ենք ձգտում։ Քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
0Comments