Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը

ԱՄՆ-ն ու Եվրամիությունն անդրադարձել են Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքին

ա

Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ զանգվածային բողոքները ճնշելու համար հանրապետություն ռուսական օդադեսանտային զորքեր ուղարկելու ֆոնին, գրում է Deutsche Welle-ն։

«Բռնությունը պետք է դադարեցվի: Մենք զսպվածության եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում բոլոր կողմերին։ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել երկխոսությանը երկրում»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ Բորելը նշել է նաեւ, որ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում, որոնցից պետք է խուսափել»։

Իր հերթին, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը հարցեր ունի ՀԱՊԿ-ին Ղազախստանի դիմումի լեգիտիմության կապակցությամբ։