Վենեսուելայում 27 զինծառայող է ձերբակալվել

Նրանք մեղադրվում են նախագահ Մադուրոյի դեմ զինված ապստամբության կազմակերպման համար

Վենեսուելայի սահմանադրական վեհաժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն հայտարարել է, որ իրավապահ մարմիններն Ազգային գվարդիայի 27 զինծառայողի են ձերբակալել, որոնք Ազգային գվարդիայի շենքից զենք են գողացել, գրում է AP News-ը:
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ նրանք մեղադրվում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զինված ապստամբության կազմակերպման համար:
Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ազգային գվարդիայի սերժանտը հանդես է գալիս երկրի ղեկավարի տապալման և սահմանադրական կարգը վերականգնելու կոչով:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ խոստանալով, որ ապստամբները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: