ԱՄՆ Օրեգոն նահանգում տղամարդը 4 մարդ է սպանել` ներառյալ իր նորածին երեխային: Եվս մեկ կին եւ 8-ամյա աղջիկ վնասվածքներ են ստացել:
Անհայտ պատճառով 42-ամյա Մարկ Լեո Գագոն հարձակվել է իր ազգականների վրա: Հանցագործության վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել մարդասպանին գնդակահարել:
Նա սպանել է իր ծնողներին՝ Ջերեմի եւ Պամելա Բրեմերներին, ինչպես նաեւ իր ընկերուհուն՝ Շայնա Սվիթցերին եւ 9-ամսական դստերը: Բոլորը սպանվել էին սառը զենքով:
Զոհերից մեկը մահվանից առաջ հասցրել է ոստիկանությանը կանչել: Հանցագործության վայր ժամանելով՝ սպաները տեսել են, որ տղամարդը փորձում է սպանել 8-ամյա աղջկան: Ոստիկանները կրակ են բացել երեխային փրկելու համար: Դրա շնորհիվ Շայնա Սվիթցերի առաջին ամուսնությունից դուստրը ողջ է մնացել: Վնասվածքներ է ստացել նաեւ հարեւանուհին, որը ակամա դարձել էր այս ամենի վկան: Հետաքննության արդյունքում մարդասպանի տանը մեծ քանակությամբ սառը զենքեր են հայտնաբերվել, այդ թվում՝ մաչետե եւ թրեր:
0Comments