Համացանցի անջատումը Զիմբաբվեում անօրինական է

Գերագույն դատարանի որոշումը

Զիմբաբվեի Գերագույն դատարանը որոշել է, որ կառավարությունը համացանցն անջատելու լիազորություն չուներ, ինչն արվել էր անցյալ շաբաթ ամբողջ երկիրն ընդգրկած բողոքի ցույցերի հետ կապված, փոխանցում է AFP-ն:

Հիշեցնենք, որ Պետական անվտանգության նախարար Օուեն Նկուբեն հրամայել էր համացանցն անջատել՝ ցուցարարների հետ անվտանգության աշխատակիցների բախումների ֆոնին:

Դատավոր Օուեն Տագուն ասել է, թե «միանգամայն ակնհայտ է, որ նախարարը նման հրաման տալու լիազորություն չուներ»:

Հայտատուներին ներկայացնող փաստաբան Դեւիդ Խալիմանայի հայտարարությամբ՝ այս որոշումը նշանակում է, որ «բջջային ցանցի օպերատորները պետք է անհապաղ իրենց բոլոր բաժանորդների համար համացանցին ամբողջական եւ անսահմանափակ հասանելիություն ապահովեն»:

Բայցևայնպես, Խալիմանան նշել է, որ օրենքի տեսանկյունից նման կարգադրություն կատարելու իրավունք ունի միայն երկրի նախագահը: