Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում ոստիկանները ձերբակալել են կնոջը, որը ծծմբաթթու է լցրել միկրովարկեր տրամադրող կազմակերպության գրասենյակի աշխատակցուհու վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհայտ կինը մտել է գրասենյակ, պոլիէթիլենային տոպրակից հանել ծծմբաթթվով լի տարան և դրա պարունակությունը լցրել կազմակերպության աշխատակցուհու վրա, ապա փախել անհայտ ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ մարզային վարչության հաղորդագրության մեջ:
Իրավապահները բացահայտել են կասկածյալի անձը: Նա տեղի բնակիչ է՝ ծնված 1968թ.-ին, նախկինում դատապարտված չի եղել: Ոստիկանության վարկածով՝ կինը գրասենյակ է գնացել գումար ստանալու հույսով:
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ծծմբական թթու լցրած կինը ձերբակալվել է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ՌԴ-ում
0Comments