ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կանցկացնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի վերջին: «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ այս մասին ԱՄՆ նախագահի և միջուկային հարցի շուրջ Փհենյանի գլխավոր բանակցողի հանդիպումից հետո հայտարարել է Սպիտակ տունը:
Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում դիվանագիտական խառնաշփոթի ֆոնին՝ կապված Հյուսիսային Կորեայի պատվիրակ Կիմ Յոնգ Չոլի այցի հետ:
«Նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Յոնգ Չոլի հանդիպումը տևել է մեկուկես ժամ: Քննարկվել է միջուկային զինաթափման և փետրվարի վերջին կայանալիք երկրորդ գագաթնաժողովի վերաբերյալ հարցեր: Նախագահն ակնկալում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, հանդիպման վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը:
0Comments