ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ կասկած չունի, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին, ավելին, նա միջամտել է եւ ամերիկյան մյուս ընտրություններին, եւ դեռ էլի կփորձի: Այս մասին նա ասել է Վաշինգթոնի տնտեսական ակումբում, հայտնում է Ամերիկայի Ձայնը:
2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հարցին պատասխանելով Պոմպեոն ասել է. «Ոչ մի կասկած չկա, ոչ մի: Եւ դրանից առաջ, եւ դրանից առաջվա, եւ դրանից առաջ, եւ դրանից առաջ, ինչպես նաեւ 2018-ի ընտրություններին: Հնարավոր է, մարդիկ մառացել են, բայց մեզ մոտ ընտրություններ են եղել եւ 2016-ից հետո: Որոշ մարդիկ ասում են՝ մենք պետք է պաշտպանենք 2020-ի ընտրությունները: Լավ մարդիկ, որոնք մասնակցում էին 2018-ի ընտրություններին, նույնպես հուզվում էին: Մեզ հաջողվեց պաշտպանել եւ մենք դա կանենք նաեւ 2020-ին, գրում է 1in.am:
0Comments