Apple ընկերությունը նախատեսում է iPhone-ում ներդնել բանկային քարտերից վճարների ընդունման գործառույթ, գրում է Bloomberg տեղեկատվական գործակալությունը։
Գործակալության տեղեկության համաձայն՝ նորամուծությունը պաշտոնապես կներկայացվի մի քանի ամիս հետո, iOS օպերացիոն համակարգի թարմացման հետ միասին։
Հնարավորությունը մշակվում է 2020 թվականից, դրա աշխատանքի համար գործադրվել է NFC չիպ, որն օգտագործվում է սմարթֆոնի օգնությամբ գնումներն անկոնտակտ վճարելու համար։
Bloomberg-ի տվյալներով՝ գործառույթը թույլ կտա գործարարներին iPhone-ն օգտագործել որպես վճարային տերմինալ, ինչը նրանց հնարավորություն կտա խնայել միջոցները։ Արդյո՞ք հնարավորությունը հասանելի կլինի Apple սմարթֆոնների բոլոր օգտատերերին՝ առայժմ հայտնի չէ։
0Comments