Հռոմի պապն սկսել է Աղոթքների շաբաթը քրիստոնեական միասնության համար

Համերաշխությունը եւ ընդհանուր պատասխանատվությունը պետք է օրենք լինեն

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն սկսել է Աղոթքների շաբաթը քրիստոնեական միասնության համար։ ANSA գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապը գլխավորել է երեկոյան ժամերգությունը Սուրբ Պողոսի մայր տաճարում, որով էլ տրվել է նախաձեռնության մեկնարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երբ հասարակությունն այլեւս հիմնված չէ համերաշխության եւ ընդհանուր բարիքի սկզբունքի վրա, մենք տեսնում ենք երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, հսկայական առեւտրային կենտրոնների՝ հարստության խորհրդանիշների կողքին հոգեւոր աղքատության մեջ ապրող մարդկանց։ Բայց եթե հարստությունն ընդհանուր չէ, հասարակությունը պառակտված է։ Համերաշխությունը եւ ընդհանուր պատասխանատվությունը պետք է օրենք լինեն, որոնց վրա է հաստատվում քրիստոնեական ընտանիքը»,- հովվապետի խոսքերը մեջբերում է գործակալությունը։

«Սկսվում է Աղոթքների շաբաթը քրիստոնեական միասնության համար, մենք բոլորս պետք է աղոթենք Աստծուն՝ տալու մեզ այդ մեծ շնորհը»,- Թվիթերում գրել է Ֆրանցիսկոս պապը։