Ավստրալիայի Դաշնային դատարանը մերժել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ ավստրալական վիզան չեղարկելու որոշման դեմ։
Այսպիսով, համաշխարհային դասակարգման առաջատարը կարտաքսվի երկրից և չի կարողանա ելույթ ունենալ Ավստրալիայի բաց առաջնությունում, որի գործող և իննակի հաղթողն է։
Ավստրալիայի ներգաղթի նախարար Ալեքս Հոքը ավելի վաղ որոշել էր չեղարկել Ջոկովիչի վիզան այն բանից հետո, երբ մարզիկը շահել էր դատական գործը առաջին վիզայի չեղարկման դեմ:
Թենիսիստի փաստաբանները հայտարարել էին նախարարի որոշումը բողոքարկելու մտադրության մասին, որպեսզի մարզիկը մնա և մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը։
Ջոկովիչին արտաքսելու պատճառն այն է, որ նա չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ինչպես նաև համոզիչ ապացույցներ չի ներկայացրել, թե ինչու առողջական պատճառներով իրեն չի կարելի պատվաստվել:
0Comments