Կառավարությունն այսօրվա կայացած նիստում սահմանեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաեւ դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը:
Այսպիսով, դատական կարգադրիչներին կտրվեն հետեւյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթ, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք:
Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել ծառայողական կարճ ակոսափող զենք, իսկ բաժնի պետի տեղակալը, հերթապահ ավագ դատական կարգադրիչը եւ դատական կարգադրիչը՝ գազային զենք:
0Comments