ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Դավիթ Անանյան

Ցավոք, ստիպված էինք ընտրել լավի և լավագույնի միջև

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց այն տեղեկությունները, որոնց համաձայն Պետական եկամուտների կոմիտեի 128 աշխատակից ազատվել է աշխատանքից և սա դեռ սկիզբն է:

Դավիթ Անանյանը նշեց, որ հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների  580 աշխատակից ծանուցվել է կառուցվածքային բարեփոխումների եւ դրա հետ կապված հնարավոր կրճատումների մասին։

«Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա: Ցավոք, ստիպված էինք ընտրել լավի և լավագույնի միջև։ Գործառույթների վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,-հավելեց ՊԵԿ նախագահը։