Նվազել է Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը. Հարցում

Մանրամասներ

ա

«Հասարակական կարծիք» սոցիոլոգիական հիմնադրամը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Свободная Пресса-ն, սոցիոլոգների տվյալներով՝ վերջին հարցումը ցույց է տվել, որ նոյեմբերի 28-ի դրությամբ՝ հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ երկրի ղեկավարն ավելի շուտ լավ է աշխատում: Հակառակ կարծիք ունի հարցվածների 25 տոկոսը: Նախագահի աշխատանքից դժգոհների թիվը նոյեմբերին ավելացել է 3 տոկոսով:

Բացի այդ, մասնագետները պարզել են նախագահի նկատմամբ վստահության մակարդակը. հարցման մասնակիցների 65 տոկոսը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, 33 տոկոսը՝ չի վստահում: Չվստահողների թիվը ևս ավելացել է 3 տոկոսով նոյեմբերին: