«Պատգամավորներն իմ աշխատողները չեն, սա բոլորովին այլ հիմնարկ է եւ այստեղ մարդկանց գործուղել են մարդիկ իրենց քվեով»,- այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է շարունակել չհաճախել ԱԺ նիստերին, այդ դեպում ի՞նչ է անելու, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել հարցը. «Պատգամավորներն իրենք պետք է հարգանք դրսեւորեն ստացած քվեի ու ընտրողների նկատմամբ եւ բոլոր պատգամավորներն անխտիր պետք է ունենան այն հաճախելիությունը, որը սահմանված է օրենքով: Եթե չի գալիս պետք է ունենա հարգելի բացակայություն, պետք է հասկանանք, թե հարգելին որն է: Եթե որեւէ այլ երրորդ պատգամավորի մոտ կասկածներ կծագեն բժշկի թղթի վերաբերյալ, ապա այդ տեղեկանքը կարող է նաեւ փորձաքննվել»:
0Comments