8 կնոջ ողջ-ողջ այրել են

Մանրամասներ

1

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակիչներն ութ կնոջ են այրել՝ մեղադրելով նրանց կախարդության մեջ: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իրավապաշտպաններին:

Աղբյուրի տվյալներով՝ տեղի բնակիչները «կախարդների որս» են իրականացրել: Իրավաբանները նշում են, որ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 300 կին է մեղադրվել կախարդության մեջ: Մասնագետները կատարվածի պատասխանատվությունը դրել են երկրի ղեկավարության վրա, որը միջոցներ չի ձեռնարկում:

«Ոստիկանությունը և արդարադատության համակարգը չի կատարում իր աշխատանքը»,- նշել է սոցիոլոգիայի պրոֆեսոր Բոսկո Մուչուկիվան: Իրավապաշտպանների խոսքով՝ «կախարդների» հայտնաբերմանն ուղղված գործողությունների զոհ է դարձել 8 կին, որոնց այրել են խարույկի վրա: