Պակիստանը բացել է Աֆղանստանի հետ սահմանի ամենամեծ անցակետը

Մանրամասներ

ա

Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանին բացել է ամենամեծ հսկիչ-անցագրային «Գորհամ» կետը, հաղորդում է Dawn-ը: Այն համարվում է հիմնական ու ամենածանրաբեռնված անցակետն Աֆղանստանի և Պակիստանի սահմանին: Այն փակվել էր կիրակի, երբ թալիբների հսկողության տակ անցան բոլոր սահմանային կետերը, իսկ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին:

Անցակետի բացման պահից այնտեղով անցել է ավելի քան 720 բեռնատար։

Իրավիճակն Աֆղանստանում սրվել է վերջին շաբաթներին, երբ ծայրահեղական խմբավորման անդամները գրավեցին երկրի համարյա բոլոր շրջանները: Նրանք անարգել ներթափանցեցին Քաբուլ և գրավեցին նախագահական նստավայրը: Նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը՝ տանելով 4 մեքենա և մեկ ուղղաթիռ գումար: Կիրակի լույս երկուշաբթի թալիբները հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է: