«Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը վիճարկեցին Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը: Մեկնարկային 10 րոպեների ընթացքում թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով գտնել մեկ մեկու թույլ կողմերը, շեշտը դնելով իրենց ուժեղների վրա: Հանդիպման տեմպի վրա ազդում էր տեղատարափ անձրևը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր ստանդարտ դիրքը և առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն:
Բաց թողած գնդակից հետո «Արարատ»-ը երբեմն սուր հակագրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը:
Ի վերջո «Ալաշկերտ»-ը կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեց:
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի Սուպերգավաթակիր:
0Comments