Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադրեզ Ահմադի Սանգարին թվիթերում ուշագրավ գրառում է կատարել, որում գնահատականի է արժանացրել Ադրբեջան կոչված պետության տարիքը.
«Կարծես թե Բաքվի ղեկավարությունը մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգի արդյունքում ձեռք բերված հաղթանակներից:
Ձեր փոքր երկրի տարիքը փոքր է մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից, այնպես որ իզուր մի խայտառակեք ինքներդ ձեզ»,- գրել է իրանցի պատգամավորը:
0Comments