«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում միացել է Հայաստանի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով լուսանկար։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 30-ին է ժամանել Սկոպյե, որտեղ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Հայաստանի պատվիրակությունը հանգրվանել է Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։
Մրցավայրում Հայաստանի հավաքականին օգոստոսի 30-ին կմիանան նաեւ Անդրե Կալիսիրը, Հովհաննես Համբարձումյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Հայաստանի հավաքականը Երևանից մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:
Ֆոտո՝ ՀՖՖ
0Comments