Ես շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան

Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել

Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքներին՝ նշելով, որ ներկայացված մեղադրանքները չի ընդունում և համարում է, որ դրանք անհիմն են:

Հարցին, արդյո՞ք առարեսում կատարվել է իր եւ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց.

«Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական ատարանում մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը:

Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):