Պերուն Վենեսուելայում իր դեսպանությունից հետ է կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ որպես բողոք Նիկոլաս Մադուրոյի նախագահական նոր «անօրինական» ժամկետի դեմ։ Այս մասին ասվում է Պերուի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունը նաեւ նշում է, որ Պերուն կարգելի Մադուրոյի եւ նրա կամ նրա կառավարության հետ կապված եւս 100 անձանց մուտքը երկիր՝ հայտնում է Reuters-ը:
Մադուրոն երկրորդ անգամ է ստանձնում Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Լատինական Ամերիկայի երկրները նրա նոր ժամկետն «անօրինական» են անվանել, քանի որ անցած ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել:
0Comments