Լիբանանում մինչև 1,5 մլն սիրիացի փախստական է գտնվում

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել

2019-ի սկզբի տվյալներով շուրջ 1,5 մլն սիրիացի փախստական է գտնվում Լիբանանում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Ֆիլիպ Լազարինիին, փախստականների զգալի վերադարձ Սիրիա դեռևս չի դիտվում:
Նրա խոսքով՝ փախստականների պաշտոնական գրանցումն ավարտվել է 2014-ի ավարտին, այնպես որ նրանց թիվն իրականում շատ ավելին է, քան 950 հազարը: Ինչպես պաշտոնյան նշել է, խոսքը 1,2-1,5 մլն-ի մասին է:
«Պաշտոնական տվյալներով՝ 2018-ին 16-17 հազար մարդ է վերադարձել: Դրանից մեկ տարի առաջ՝ 14 000 մարդ: Սակայն չէի խոսի Լիբանանից Սիրիա վերադարձի զգալի աճի մասին», - հավելել է Լազարինին: