Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր նշանակվել եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական: Պատրաստ եմ լսելու Հայաստանի բոլոր հիվանդանոցներին վերաբերող բողոքները և առաջարկությունները:
12 տարի աշխատելով պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնում՝ ներսից տիրապետում եմ իրավիճակին, բայց պետք է նաև ձեր օգնությունը համակարգն ավելի հասանելի ու հանրամատչելի դարձնելու համար:
Հուսով եմ կունենանք թափանցիկ, բաց, ընկերական համագործակցություն»:
0Comments