Շոյգուն կասկածու՞մ է

Մանրամասներ

1

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայում ողջունելով իր հայ գործընկեր Արշակ Կարապետյանին, ասել է. «Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը։ Բարդ խնդիր է, բայց կարծում եմ, որ կկարողանաք»։

Ի՞նչ է նշանակում ՝ բարդ գործ է: Շոյգուն կասկածո՞ւմ է, որ Հայաստանը կկարողանա վերականգնել ու արդիականացնել բանակը: Թե՞ կարծում է, որ Ռուսաստանի օգնությամբ դա պարզապես անհնար է: Պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակն իրոք քիչ շանս ունի արդիականանալու, ընտրելով ռուսական մոդելն ու ջարդոնը։

Սերգեյ Շոյգուն նաեւ նշել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102 -րդ ռուսական ռազմակայանը, որը «լավ հագեցած է եւ անվտանգության երաշխավոր է»: Ճիշտ է, Սերգեյ Կուժուգետովիչը չի հստակեցրել, թե ում անվտանգությունն է այն պաշտպանում: Որովհետև երբ Հայաստանը պատերազմական վիճակում էր (և այն, որ զինադադարի համաձայնությունն ստորագրել է Հայաստանի վարչապետը, խոսում է Հայաստանի դեմ ագրեսիայի մասին), 102 -րդ բազան որևէ կերպ իր մասին զգացնել չտվեց: Այսինքն ՝ Ռուսաստանը Ադրբեջանին ու Թուրքիային սպառնալիք չի համարում: Ավելին, Շոյգուն հայտարարել էր, որ Թուրքիայի հետ բարդ օպերացիա են իրականացրել Ղարաբաղում։ Այդ դեպքում Գյումրիի բազան ումի՞ց է պաշտպանում Հայաստանը: Վրաստանի՞ց։

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Շոյգուին։ «Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդի համար անվտանգության իսկապես շոշափելի արտադրանք է տալիս և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ եւ արդյունավետ համագործակցության», ասել է Արշակ Կարապետյանը:

Իսկ Շոյգուն կասկածում էր։

Սկզբնղբյուր