ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը:
Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Որոշման հիմնավորումները հայտնի չեն դեռ: Իմ կարծիքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է: Այդ բոլոր հանգամանքները դատարանին հայտնի էին ամսի 28-ի քննության ժամանակ, և եթե դատարանը գտնում էր, որ այդ հանգամանքները խոչընդոտում են իր անկախությունը, ինքը կարող էր ինքնաբացարկ հայտնել դեկտեմբերի 26-ին, 27-ին և ոչ թե հետաձգել նիստը»,-ասաց Օրբելյանը:
Նա ասաց, որ իրենց նպատակն այն է, որ միջնորդությունը քննվի:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին ևս Քոչարյանը չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին: Սա նրա երկրորդ կալանավորումն է՝ սույն գործով:
ՀՀ Երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:
0Comments