Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցի քննությունը շարունակվում է. Ուղիղ | Live | Прямая трансляция

Դատարանն այսօր պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունը։

Նշեբք, որ նախորդ դատական նիստում գործով քննիչն ու դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Ըստ դատախազների՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտի 1-ի վերաբերյալ քննված գործերից մեկով ժամանակին ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով մեղադրվող անձի հետ իր և ամուսնու ենթադրյալ անձնական կապը։ Նշենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի ամուսինը գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազներից է՝ Արիստակես Բարսեղյանը։ Հենց այս վարչության դատախազներն են դատավարական հսկողություն իրականացնում Մարտի 1–ի գործի նկատմամբ։

Դատարանն այսօր պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին՝ երկրորդ անգամ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: