Հրապարակը ուշագրավ տեղեկություն է ստացել ՀՔԾ-ում քննվող Ռոբերտ Քոչարյանի գործով քննչական խմբի ղեկավարի մասին։ Պարզվում է՝ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կուրսընկերն է։ Նրանք միասին են սովորել և ավարտվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Ստացվում է՝ Քոչարյանի որդու կուրսեցին քննում է Քոչարյանի գործը՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ, որի համար այսօր Քոչարյանը կալանավորված է։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղյա՞կ է, թե ով է ղեկավարում Քոչարյանի գործով քննչական խումբը և այստեղ չկա՞, արդյոք, շահերի բախում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
0Comments