Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազի թանկացումը պատիժ է թավշյա հեղափոխության համար: Նման կարծիք «Эхо Москвы»-ի եթերում հայտնել է տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն:
«Հայաստանի համար սա նման է պատժի՝ ցույցերի ճնշման ներքո նախագահի հրաժարականի համար:
Պուտինի համար դա անընդունելի է, հետևաբար երկիրը պետք է պատժվի»,-analitik.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական գազի համար Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար, 150 դոլարի փոխարեն:
0Comments