Խաղաղություն հանուն կուշտ կյանքի՝ ռուս-թուրքական փաթեթի շրջանակում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ

1

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերի տեսլականը։ Նա ասում է, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում նրանք կոչ են անում հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա: Դրանք երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։

«Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նախանշված ֆորմատով և բովանդակությամբ», ասել է Փաշինյանը։

Առաջին հայացից ամեն ինչ ճիշտ է, սակայն Փաշինյանի հաջորդ հայտարարությունները ուղղակի հակասում են այս թեզին։ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ու ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկմամբ, ասել է նա։ Այսինքն՝ մինչ կվերականգնվեն ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունները, Հայաստանը աշխատելու է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի հետ։

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: ՀԱՊԿ-ի հիշատակումը ցույց է տալիս ԵԱՀԿ-ին դիմելու ձեւականությունը։ Երեւանը համառորեն չի ուզում վերականգնել իր լիիրավ մասնակցությունը ԵԱՀԿ-ում։

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Հայաստանին վերականգնել «կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ-ում»։ Այլ կերպ ասած, ԱՄՆ բաց տեքստով ասում է, որ Հայաստանը չի դիմում ԵԱՀԿ-ին, գերադասելով ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը։ Ընդ որում, Հայաստանը եռակողմ հայտարարության խախտումների մեջ մեղադրում է ոչ թե դրա հեղինակ եւ երաշխավոր Մոսկվային, այլ միայն Բաքվին։

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար, հայտարարել է Փաշինյանը։ Նա ասել է, որ Ալիեւի հայտարարություններն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին կապ չունեն եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հետ։

Այդքանով հանդերձ, Փաշինյանն այդպես էլ չի ասում, որ Հայաստանը դիմելու է ԵԱՀԿ կամ ՄԱԿ, հրաժարվելու է եռակողմ փաթեթից եւ պատրաստ է հանուն սեփական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լեգիտիմ ուժ կիրառել։

Նա ազդարարել է խաղաղության ճանապարհ, չնշելով խաղաղության գինը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Դա ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունություն ու տևական խաղաղության հաստատում», ասել է Փաշինյանը:

Արդյոք հնարավոր է խաղաղություն եւ կայունություն ռուս-թուրքական փաթեթի շրջանակում, երբ Երեւանը հրաժարվում է ՄԱԿ եւ ԵԱՀԿ դիմելու իր լեգիտիմ իրավունքից եւ պարտականությունից։ Հնարավոր է, եթե հանուն կուշտ կյանքի հրաժարվենք պետությունից։ Փաշինյանի հայտարարություններն այդ իմաստով վկայում են, որ նա կամ չի հասկանում, թե ինչ է կատարվում, կամ փորձում է «մանր շուստրիություն» անել։

Սկզբնաղբյուր

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները