Երգիչներ Նունե Եսայանն ու Ռազմիկ Ամյանը շնորհավորել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այսօր նշում է ծննդյան օրը։
«Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Նունե Եսայանը։
Ռազմիկ Ամյանն էլ իր էջում հրապարակել է «Հերոս մեր արդար» երգն ու գրել․ «Սիրելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, ցանկանում եմ անսահման երջանիկ պահեր: Թող որ Ձեր ծննդյան օրվանից սկսված, էլ երբեք տխրություն չտեսնեք: Աստված Ձեզ պահապան: Շնորհավորում եմ կրկին անգամ»։
0Comments