Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վրաստանի վարչապետ

Մանրամասներ

ա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարությունը, գրում է imedinews.ge-ն։

«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նաև նշել է՝  «Լեռնային Ղարաբաղում պատերազմը լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել ամբողջ տարածաշրջանը»։

«Հարևան երկրներում խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարևոր են Վրաստանի համար։ Կառավարությունը շարունակում է իրականացնել համագործակցության կշռադատված և միևնույն ժամանակ փոխշահավետ քաղաքականություն»,- հավելել է Ղարիբաշվիլին: