«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերաբերում է ՀՀ արդարատադության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին.
«Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… (Կեցցե ՀՀԿ-ն?):
Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց! Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո:
Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում արդարադատության նախարար Artak Zeynalyan-ին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- գրել է Իոաննիսյանը՝ հավելելով, որ ռազմավարության լինքը տեղադրված է առաջին քոմենթում:
0Comments