Բայյդենը կզսպի՞ Պուտինին ու Էրդողանին. Արցախի ու Հայաստանի համար պայքարը թեժանում է

Իրավիճակ

ա

Լրագիրը գրում է. Հայաստանում ընտրություններին մնացել է 12 օր: Սեղանին է եռակողմ նոր հայտարարությունը սահմանանշման ու սահմանագծման վերաբերյալ, որը պատերազմի արդյունքները ճանաչելու փաստաթուղթ է: Մոսկվան ու Բաքուն ասում են, որ այն ստորագրվելու է ընտրություններից հետո, թեեւ նախատեսված էր ստորագրել ավելի վաղ: Հնարավոր է՝ դեր է խաղացել միջազգային հանրության արձագանքը, այդ թվում՝ Իրանի կոշտ զգուշացումը:

 Միջազգային հանրությունը փորձում է կանխել փաստաթղթի ստորագրման հարկադրանքը, որը փորձ է արվում իրականացվել սադրանքներով՝ Բաքվի զինված ներխուժումներով, հայ զինծառայողների գերեվարմամբ: Մայիսի 12-ից Հայաստանում արդեն «տեղակայված են» Բաքվի զորքերը, որոնց «համակարգում է» ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը պահանջել են դուրս բերել զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների վերադարձի դիմաց Հայաստանին ստիպում են անհամաչափ զիջումների գնալ:

 Բրյուսելում, Վաշինգտոնում և Փարիզում կարծում են, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից և ստիպել նրան դիմել անդառնալի քայլերի: Հունիսի 16-ին տեղի կունենա Բայդեն-Պուտին հանդիպումը, իսկ հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում, տեղի կունենա Բայդեն-Էրդողան հանդիպումը, Ղարաբաղի խնդիրը կլինի առաջնահերթություններից մեկը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են կարգավորումը վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակ:

Ջո Բայդենը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը: Նրա խոսքով, նախագահները կքննարկեն «լայն և համապարփակ» օրակարգ, ներառյալ տարածաշրջանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են իրավիճակը Արևելյան Միջերկրականում, Սիրիայում, Իրանում և Լեռնային Ղարաբաղում:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: «Քննարկվել է Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը ՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը», ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, Շարլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»:

Թուրքիան և Ֆրանսիան կարող են համատեղ աշխատել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն պահպանելու հարցում: Այս մասին Ֆրանսիա կատարած այցի նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, գրում է L’Opinion- ը: Նա հայերին անվանել է «ծայրահեղականներ», ովքեր իրենց «անհիմն» հայտարարություններով «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»:

Ֆրանսիան, Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ, մտադիր է շարունակել ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հայտնել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՌԴ ԱԳ նախարարների  հեռախոսազրույցի արդյունքներով։

Ժան-Իվ Լը Դրիանը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ Ռուսաստանի հետ միասին շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որում ընդգրկված են նաև Միացյալ Նահանգները:

LIVE24.AM

եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի

Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի