Ռուսաստանում հայտնի հասարակական գործիչ, պատմաբան և դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը «Красное Радио» յութուբյան ալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի պատմության հետաքրքրաշարժ ու կարևոր դրվագներից մեկի մասին, երբ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին Հայաստանի վերաբերյալ, իր խոսքով, «շատ կարևոր նյութեր» է ներկայացրել։
«Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել»,- այսպես է արձագանքել Բորիս Ելցինը Պլատոշկինի՝ Հայաստանում բարձրագույն պաշտոնում իր թեկնածուին նշանակելու առաջարկին։ Պլատոշկինը վստահ է՝ ժամանակը ցույց տվեց՝ Ելցինը միանշանակ ճիշտ էր. իր թեկնածուն արևմտամետ էր։
«Իմ ու Ելցինի բանավեճում նա մեկ անգամ ճիշտ դուրս եկավ։ Մենք Ելցինի համար Հայաստանի վերաբերյալ շատ կարևոր նյութեր էինք պատրաստել, և նա ինձ ասաց. «Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել։ Մենք պետք է ոչ թե այս մարդու, այլ այն մյուսի վրա խաղադրույքը կատարենք (անուններ չեմ ուզում տալ)։ Եվ նա ճիշտ էր։ Նա առաջարկում էր խաղադրույք կատարել Հայաստանում մեկի վրա, ով ինձ արևմտամետ էր թվում։ Ես ծիծաղեցի այն ժամանակ, բայց տարիներ հետո հասկացա՝ նա ճիշտ էր։ Շփոթմունք էր այդ մարդուն ընդունել՝ իբրև ռուսամետ»,-ասում է Նիկոլայ Պլատոշկինը։
Մանրամասն՝ տեսանյութում։
0Comments