«Սանիտեկին» ու համայնքին պատկանող ձնամաքրող ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը պրակտիկորեն հնարավոր չէ, վստահ եմ, որ հնարավոր չէ ոչ մի քաղաքում:
Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ձյան գալուն զուգընթաց Սանիտեկի ու համայնքին պատկանող ձնամաքրող ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:
Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթեւեկելու ավտոմեքենայով, փորձե՛ք հրաժարվել մեքենայից՝ երթևեկությունն ավելի թեթև ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով (երբեմն՝ երկու շարքով) խիտ կայանած ավտոմեքենաները»,- գրառման մեջ նշել է Կարապետյանը:
Հավելենք նաև, որ քաղաքապետի մամուլի քարտուղարը խնդրել է սոցցանցերի օգտատերերին նշել, թե քաղաքի որ հատվածներում ձյունը դեռևս մաքրված չէ և հնարավորության դեպքում կցել համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր:
Ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին
Ձյունը միանգամից մաքրելը, վստահ եմ, որ հնարավոր չէ ոչ մի քաղաքում
0Comments