Տեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում

Մանրամասներ
վիտալի բալասանյան

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ձերբակալվել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, չի համապատասխանում իրականությանը:

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հերքեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: