Ինդոնեզիայում ավերիչ ցունամիի զոհերի թիվը հասել է 429-ի

120 մարդ համարվում է անհետ կորած

Ինդոնեզիայում Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 429-ի, կա շուրջ 1500 տուժած, իսկ 120 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է euronews-ը:


Ցունամին Ինդոնեզիայի ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին: Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ ա

Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:

ա

սա