Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հետաքրքիր է, էլ ո՞վ, ինչքա՞ն պետք է ասի, կամ ի՞նչ պետք է լինի, որ վերջապես ճանապարհային ոստիկանությունը սկսի լիարժեք կատարել իր ֆունկցիաները։ Էս 8 ամիսը հերիք էր, որ համոզվեինք՝ վարորդների ինքնագիտակցությունն ու օրենքի հանդեպ հարգանքն էնքան չի, որ ինքնակարգավորվենք։
Նշանակում է՝ պետք է ուղղակի օրենքով նախատեսված գործառույթների իրականացում ոստիկանության կողմից։ Թե՛ երթևեկելը, թե՛ քայլելը դարձել է անչափ վտանգավոր ու տհաճ։ Ով ոնց ուզում, վարում է, ով որտեղ ուզում, կայանում է մեքենան… Էլ չասեմ «դռիկների» ու «սիգնալների» վերադարձը, դռիֆտները կենտրոնական փողոցներում…
Անհապաղ լուծելու խնդիր է։ Դժգոհությունը համատարած է»։
0Comments