Քրիստոսի դերակատարներն ուղղակի կորում են, իսկ նախորդ 3 տարիներին ՀՀ վարչապետը իրեն անդադար համեմատել է Քրիստոսի հետ

Իրավիճակ

ա

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համաշխարհային կինոարդյունաբերության մեջ կա մի չգրված հավատամք:

Դերասանները համոզված են, որ այն մարդը ով Քրիստոսի մասին կինոյում մարմնավորում է Քրիստոսին, այդ դերից հետո (ֆիլմի ու դերակատարման հաջողությունը կապ չունի) այլևս ոչ մի նշանակալի դերակատարում իր ամբողջ կյանքի ընթացքում չի ունենալու:

Սա իհարկե չունի ոչ մի տրամաբանական բացատրություն, բայց փաստն այն է, որ դա իրականում այդպես էլ լինում է:

Քրիստոսի մասին ամենահայտնի ֆիլմերը աչքովս անցկացրեցի և իրոք, Քրիստոսի դերակատարները հետագայում ուղղակի կորում են մեծ ու հաջողակ պրոյեկտներից:

Նախորդ 3 տարիներին ՀՀ վարչապետը իրեն անդադար համեմատել է Քրիստոսի հետ: Այսքանը:»: