Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել

Մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարական շենք

Քաբուլի կառավարական շենքի մոտ պայթյուն է որոտացել, ինչից հետո նաև կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է TOLOnews-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Հաղորդվում է, որ իրարանցման ժամանակ մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարական շենք: Դեպքի վայրում այս պահին գործողություններ են իրականացվում: